Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստում կադրային փոփոխության, վերանշանակման, նշանակման կամ ազատման հարց չի քննարկվել: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ն չի քննարկել նաեւ Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների՝ մշտապես միջադեպերի մեջ հայտնվելու հարցը: Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաեւ այդ հարցին. «Անկախ նրանից՝ ում որդին, ում հարևանը, բարեկամն է, եթե մարդն անցնում է օրինականության սահմանը, պետք է պատժվի, սա մեր ընդհանուր գնահատականն է»: Միեւնույն ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակը հավաստիացրեց, որ Գորիսի դեպքերի մանրամասներին չի տիրապետում եւ չի պատրաստվում իրավական հարցերին քաղաքական գնահատական տալ:
«ՀՀԿ փիլիսոփայությունն այն է, որ պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք է հասկանա, որ պաշտոնը տրված է ո′չ թե վայելքի, այլ՝ պատասխանատվության համար»:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ անդամ չհանդիսացող Վահագն Գեւորգյանի թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու որոշումը բարեկամական քայլ էր Ծառուկյանի հանդեպ, Շարմազանովը կոչ արեց հանգիստ թողնել Ծառուկյանին:
«Ինքը զբաղվում է իր գործունեությամբ, ինքը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Իրատեսական չէ Աբովյանի իրադարձությունները կապել Գագիկ Ծառուկյանի անվան հետ»,- ասաց Շարմազանովը։