Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․
«Ի միջ այլոց, սույն գրառումը կարդալը խիստ վնասակար է, և հակացուցված է.
– «ամբողջ աշխարհում այսպես է…» անընդհատ կրկնողներին, և Հայաստանի հետ որևէ նմանություն չունեցող երկրներից անտեղի և միագործոն օրինակներն անգիր արածներին,
– հանրության մեջ` տնտեսագետի, կամ «միջազգային փորձագետ»-ի համարում ստացած կիսաֆինանսիստ Էկոնոմետրիստներին, այդ թվում` բացառապես IMF-ին և իրենք իրենց հղումներ անողներին,
– ինչ-որ տարիներին իրենց պատկերացրած «փուչիկներ»-ից դեռևս բարբաջողներին (նախկինում մեկը սխալվեց և այլևս չկրկնեց` նրան չի վերաբերվում, կրկնողների մասին է խոսքը),
– Արցախը Հայաստանի տնտեսական տարածք չհամարողներին և թուրքական կապիտալի ներխուժմանը անպայմանորեն պատրաստվելու գաղափարին նվիրվածներին (վերջիններիս տեղեկացրեք, որ դեռ սահմանները փակ են, և հայտնի չէ, կբացվեն, թե` ոչ, կամ երբ կբացվեն, և ինչ պայմաններով` իրենց և թուրքերի ուզա՞ծ, թե՞ Հայաստանին ձեռնտու…):
Վերը նշվածներն ընդհանրացվում են`
– Հայաստանում թուրքական սպառնալիքի և օրակարգի բացահայտ ակտիվացման պայմաններում` «… ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես պրոֆեսիոնալ եմ…» սկզբունքով առաջնորդվող «անհայրենիքներ» բնութագրվող այն տեսակի մեջ, որոնք մինչ օրս համարում են, որ իրենց ասած «աշխարհ»-ը խաղաղություն է պարտադրում, և ոչ թե նորանոր կոնֆլիկտներ ու պատերազմներ հրահրում:
Միամի՞տ են… Համոզված եմ` ոչ բոլորը:
Բոլորն էլ զգուշացված էին, և թող չզարմանան դեռևս թեթև կոպիտ տոնի համար: Բավական է…
Կհասունանաք, կամ չգիտեմ ինչպես ձեզ Հայ կհամարեք` նոր կկարդաք: Զգուշացումը` մեկնաբանություններում:
Իսկ հիմա` ըստ էության
Առանց մանրամասնելու` հարկերի, տուրքերի և այլ որոշ կարգավորումների մասին:
Խնդրում եմ չմեկնաբանել, պարզապես լուռ մտածել:
Տնտեսագիտության հետ որևէ առնչություն չունեցող, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունեցող վճարներ, տուրքեր, հարկատեսակներ և կարգավորումներ, որոնք լուրջ խոչընդոտներ են Հայաստանի (և ոչ միայն) տնտեսական զարգացման համար:
Նաև` մի մեծ խնդրանք…
Խնդրում եմ առանց խորամուխ լինելու չհարցնել`
« … բա հարկային մուտքերն ինչպե՞ս ապահովենք…», «այսինչ երկրի մոդելը, այնինչ մոդելը…», «… Բա ԵԱՏՄ-ի կարգավորումները…», «Բա IMF-ը, բա Համաշխարհային բանկը, բա Fitch-ն ու Moodis-ը», «…բա ինչո՞ւ մինչև հիմա…», «…բա ձեր ժամանակ…», «ֆրանսիացի Լորենը…», «Ֆրիդմանն ու Շտիգլիցը…», և այլն, կամ նմանատիպ հերթապահ, մաշված, անարդյունավետ և շատ հաճախ անհիմն հարցադրումներ :
Դրանց բոլորի հիմնավոր պատասխաններն էլ կան` առկա են:
Նաև` մի հարցրեք` իսկ ի՞նչ եք առաջարկում:
Կարճ կպատասխանեմ` պետություն-տնտեսվարող հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայենք…
Պարզապես` ինքնուրույն մտածենք, լուռ և հանգիստ մտածենք: Ուրիշ ոչինչ…
Մտածենք` հետո ավելի մանրամասն կխոսենք…»։