|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Անցած շաբաթ օրը պաշտոնանկ արված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի կազմել են 9 մլն 731 հազար դրամ, 159 հազար եվրո եւ 41 հազար 800 դոլար: Մինչդեռ Արման Սաղաթելյանի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 756 հազար դրամ։
Այսինքն՝ եթե բաժանենք 12 ամիսների վրա, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի ամսական աշխատավարձը կազմում է 813 հազար դրամ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակն անցած տարվա ընթացքում 22 մլն 687 հազար դրամով բնակարան է գնել, որը, սակայն, տարվա վերջին օտարել է: Բացի բերվածից՝ անցած տարվա ընթացքում Սաղաթելյանը վերադարձրել է 9 մլն դրամ փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ նախկինում վարկով կամ պարտքով վերցված գումար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։