|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հարվածները, որոնք կիրակի իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ըստ իս, արդարացում չունեն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ հակամարտության արագ դադարեցման համար: «Հարվածները, որոնք կիրակի իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ըստ իս, արդարացում չունեն»,-ասել է Մակրոնը: «Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին»,-հավելել է նա:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ մենք գործում ենք իրավիճակը կարգավորելու եւ ռազմական գործողություններն առանց որեւէ նախապայմանի դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի եւ բանակցությունների հիման վրա կարգավորման համար»,-նշել է նա: