|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանեդելակին իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ սպանվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն հայ լինելու համար... Ֆաշիզմն արդարացում չունի: Ոչ մի ազգ գերազանցություն չունի մյուսի նկատմամբ, առավել ևս` իրավունք չունի կյանքեր խլելու՝ ելնելով ազգային պատկանելությունից:
Ես ողբում եմ իմ մոր, տատիկի և պապիկի ժողովրդի հետ միասին, որոնց Ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրա մեջ է, որտեղ էլ ապրեն նրա զավակները, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոքի և երբեք», - գրել է նա: