կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 17:42
Տարածաշրջան

Թե ինչպես են թուրքերը խեղաթյուրել որդեկորույս հայ մայրերի երգերը

Թե ինչպես են թուրքերը խեղաթյուրել որդեկորույս հայ մայրերի երգերը

Երեկ՝ մայիսի 9-ին, Կ.Պոլսում հրատարակվող «Ակօս» պարբերականը Մայրերի օրվա կապակցությամբ հոդված է հրապարակել:

 

«Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մայիսի երկրորդ կիրակի օրը նշվում է Մայրերի տոնը: Ինչպես այսօր, այնպես էլ Հայոց ցեղասպանության տարիներին ամենածանր բեռը մայրերի ուսերին էր: Այդ վիշտը երևում էր նաև նրանց երգերում»,- գրում է թերթը:


Մայրերի օրվա կապակցությամբ «Ակօս»-ը մասնավորապես հիշել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մայրերին, որոնց բաժին է է հասել այդ ողբերգության ամենամեծ բեռն ու ամենածանր վիշտը: Թեեւ իրենց տունն ու երեխաներին պաշտպանելու համար բազմատեսակ բռությունների են ենթարկվել, սակայն հայ մայրերը կարողացել են իրենց ընտանիքները պաշտպանել՝ շատ հաճախ բավարարվելով միայն իրենց կորուստների հիշողություններով…


Թերթը նշում է, որ «Վերժինե Սվազլյան» հիմնադրամի կողմից գրանցված երգերի ու ողբերի մեջ կան թե հայերեն, թեթուրքերեն ստեղծագործություններ: Թուրքերեն տարբերակներից ամենահայտնին «Urfanın Etrafı Dumanlı Dağlar»  («Ուրֆայի շուրջը՝ մշուշոտ լեռներ») երգն է, որը 1985 թվականին Հակոբ Գյուրջյանի աջակցությամբ է գրառվել:

 

Ուշագրավն այն է, որ «Ակօս»-ի ներկայացրած տարբերակում հիշատակվում է «հայ» բառը, սակայն թուրքերեն տարբերակը խեղաթյուրված է` այդ բառը չկա:

 

«Ակօս»-ի ներկայացրած տարբերակում ասվում է.

 

«Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ,

Հայն այրվում է, աչքերը լացում..

Մի հել, եղնիկ, այդ լեռների վրա,

Կորսան քեզ՝ կբաժանեն քեզ քո հորն ու մորից»:

 

Թուրքիայում հայտնի դարձած տարբերակում, սակայն, երգն այսպես է.


«Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ,

Ջիգյարս (ներսս) այրվում է, աչքերը լացում..

Մի հել, եղնիկ, այդ լեռների վրա,

Կորսան քեզ՝ կբաժանեն քեզ քո հորն ու մորից»:

 

Որդեկորույս մայրերի մյուս հայտնի երգերն են նաև «Ben Yavrumu Özlerim» («Կկարոտեմ բալիկիս»), «Ah keşke doğmayaydım, yavrumun anası olmayaydım» («Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի»):

 

Ի դեպ, նշենք, որ «Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ» երգը Թուրքիայում շատ հայտնի է: Այն երգում են թուրք և քուրդ երգիչները թուրքական հայտնի՝ «չի քյոֆթե» (հում քուֆթա) շաղելիս:

 

Պատրաստեց Արազ Գայմագամյանը