Միասին կարող ենք
կարևոր
4795 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-09 22:12
Հասարակություն

Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են Սրբազանի աղոթքները. Դանիելյանը տեսակցել է Բագրատ Սրբազանին

Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են Սրբազանի աղոթքները. Դանիելյանը տեսակցել է Բագրատ Սրբազանին

Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Սրբազանն իր ողջույններն ու օրհնությունն էր փոխանցում մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգվում են իր ներկայիս կարգավիճակով և առողջությամբ։

Բագրատ Սրբազանն իսկապես բացառիկ մարդ է և հոգևորական։ Ամեն անգամ, երբ հետաքրքվում եմ իր առողջությամբ, թեման փոխում է՝ չկարևորելով իր անձը։ Մշտապես հետաքրքրվում է հանրային, քաղաքական կյանքով, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։ Վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու․ մենք շուտով ականատեսն ենք լինելու բարու, ճշմարիտի, արդարության հաղթանակին։

Ինձ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են իրենց զորակցությունն ու բարեմաղթանքները փոխանցել Սրբազանին։ Թեև դժվար է լինում բոլորին հիշելը, սա փաստում է մի բանի մասին․ Բագրատ Սրբազանն իսկապես վայելում է ժողովրդի սերը։

Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Սրբազանն անազատության մեջ կատարելագործում է իր գիտելիքները։ Օրն անցկացնում է աղոթքներով և ընթերցանությամբ։

Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները»,- գրել է պատգամավորը։