|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։
Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։
Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, և՛ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը՝ պահը և հնարավորությունը օգտագործելով, մեծացնի ազդեցության գոտիները և գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը»: