Միասին կարող ենք
կարևոր
478 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 18:28
Հասարակություն

Եթե Սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկվում, պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում․ Նարեկ Կարապետյան

Եթե Սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկվում, պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում․ Նարեկ Կարապետյան

Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացվեցել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներիին հուզող հարցերին:

Էջմիածնում գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը խոսել է անցած տարվա հունիսին «ՈւժեղՀայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման մասին՝  նշելով. «8-9–ը ամիս առաջ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր Տաճար։ Մայր Տաճար պատարագից հետո դուրս եկանք և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օրէր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու, եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ի՞նչ պետք է աներ ամեն հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք՝ տանը նստածեք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորիս հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա» ։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին, կկարողանա ինչ-որ բանի հասնել, բայց մեկ բան հաշվի չէր առնվել՝  Սամվել Կարապետյան մարդու եւ առաջնորդի բնավորությունը: 

 «Ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում՝ ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս իր մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև գիտեր, որ կանգնեցնել է պետք այս ամենը»,–ասել է Նարեկ Կարապետյանը։