Միասին կարող ենք
կարևոր
1447 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 16:01
Քաղաքական

Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղն ավելի քան 7 տարի տնօրեն չունի

Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղն ավելի քան 7 տարի տնօրեն չունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բազմաթիվ ընտրովի և նշանակովի պաշտոններ զբաղեցնում են պաշտոնակատարները: Որոշ ղեկավարների պարագայում մրցույթներ հայտարարված չեն ավելի քան 7 տարի:

Yerkir.am-ը շարքով կներկայացնի բոլոր դեպքերը:

Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում 2019թ. փետրվարին տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Վանդունցը, ով պաշտոնավարել է մինչև 2022թ. հունիսի 21-ը: Վանդունցն այս պաշտոնից ազատվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: 2022թ. նոյեմբերի 1-ից Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է Գագիկ Խաչատրյանը:

Ուշագրավ է, որ ագրարայինի մասնաճյուղի տնօրենի նշանակման կանոնակարգի համաձայն մասնաճյուղի տնօրենը ընտրվում է մինչև 65 տարին լրացած անձը՝ 5 տարի ժամկետով: Գագիկ Խաչատրյանը 65 տարին լրացել է 2022թ. նոյեմբերի 14-ին, տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց 13 օր հետո: 

Ստացվում է, որ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղը 2019թ. փետրվարից չունի ընտրված տնօրեն, իսկ մասնաճյուղն այժմ ղեկավարում է տնօրենի պաշտոնակատար 69-ամյա Գագիկ Խաչատրյանը:

Հ.Գ. տիկին Ժաննա և պարոն Հրաչյա, այսպե՞ս եք կառավարում: