Միասին կարող ենք
կարևոր
1084 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 11:48
Աշխարհ

Թրամփը և Վենսը համակարծիք չեն եղել Իրանի դեմ գործողության հարցում

Թրամփը և Վենսը համակարծիք չեն եղել Իրանի դեմ գործողության հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված» էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարներով։ Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ Վենսը «շատ լավ լեզու է գտնում» իր հետ այս հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։

«Մենք այս հարցում լավ ենք լեզու գտնում։ Կարող եմ ասել, որ նա փիլիսոփայորեն այլ տեսակետ ուներ, քան ես։ Կարծում եմ՝ նա, գուցե, ավելի պակաս ոգևորված էր.... Բայց ես զգում էի, որ մենք պետք է դա անենք։ Ինձ չէր թվում, թե մենք այլընտրանք ունենք։ Եթե մենք դա չանեինք, նրանք դա կանեին մեր դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Վենսը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ կասկածներ է ունեցել, ինչի պատճառով նրան դուրս են թողել Իրանի շուրջ որոշումների կայացման գործընթացից։