|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին ժամանել է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նա ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, այնուհետև բանակցություններ վարել, որոնց ավարտից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս. հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Մերկելը, Պուտինի կողքին կանգնած, խիստ քննադատության է ենթարկել ռուսական ղեկավարության քաղաքականությունը: Նա դարձյալ խոսել է Ղրիմի անեքսիայից՝ նշելով, որ Մոսկվայի գործողությունները հետ են գցել ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները: «Ղրիմի հանցավոր անեքսիան, որը խախտում է միջազգային իրավունքը, և Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լրջորեն վնասել են մեր հարաբերությունները»,- ասել է նա:
Մերկելը նաև նշել է, որ խաղաղությունը Ուկրաինայի արևելքում այդպես էլ չի հաստատվել անջատողականների կողմից խախտումների պատճառով:
Պուտինն, իր հերթին, նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու են երկու կողմերը, և կոչ է արել Կիևին` ուղիղ երկխոսություն սկսել Դոնեցկի և Լուգանսկի հետ: Ղրիմի մասին նա չի խոսել: