Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները պաշտպանող Freedom House կազմակերպությունը քննադատել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Գեզի զբոսայգում 2013 թ. տեղի ունեցած ցույցերի հետ առնչություն ունեցող 16 հոգու վերաբերյալ կայացված ցմահ ազատազրկման որոշումը:
Freedom House-ը «Քաղհասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք» վերնագրով հայտարարության մեջ որպես ստոր նախաձեռնություն է որակել «քաղաքացիական հասարակության առաջնորդների` ցույցեր անցկացնելով իշխանություն տապալելը և հավաքներ անցկացնելն ու միություններ կազմակերպելը որպես հանցանք ներկայացնելը»:
Freedom House-ի ղեկավար Մայքլ Աբրամովիցը հայտարարության մեջ նաև նշել է, որ ակտիվիստներին և քաղհասարակության առաջնորդներին բանտարկել փորձող թուրքական ղեկավարությունը ցույց է տվել, որ մտադրություն չունի վերադառնալու օրենքի գերակայությանը և ժողովրդավարական կառավարմանը. նշում է aa.com.tr կայքը:
2.5 մլն մարդու մասնակցությամբ ցույցի ղեկավարներ Օսման Քավալան և Յիղիթ Աքսաքօղլուն, ըստ կազմակերպության, անօրինական են պահվում բանտում:
Freedom House-ը «Ազատությունն աշխարհում 2019» և «Ազատությունն համացանցում 2018» զեկույցներում Թուրքիան անվանել է «անազատ երկիր»: