Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսյան հաղթանակներով հայ ժողովուրդը հաստատեց, որ Ցեղասպանությունից հետո ոչ միայն կարող է պետություն ստեղծել, այլ նաև հաղթանակներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը Հայրենական պատերազմին, ապա, բանախոսի կարծիքով, սա հպարտություն էր, քանի որ չի եղել ոչ մի դեպք, որ հայերն այսքան մեծ թվաքանակով մասնակցեին պատերազմի` 600 000 հայ է մասնակցել Հայրենական պատերազմին: «Մի քանի տասնամյակ առաջ Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը կարողացավ մեծ ներդրում ունենալ Հայրենական պատերազմում»,- ընդգծեց պատմաբանը:
Շուշիի ազատագրման կարևորության մասին խոսելով` Մելքոնյանը նշեց, որ այն մեր նորագույն պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումն է: «Մենք պետք է միջազգային ասպարեզում Շուշիի հաղթանակի մասին շատ խոսենք, քանի որ այն դրսում ներկայացվում են իբրև թուրքական քաղաք` չնշելով, որ մինչ Թուրքիայի տիրապետության տակ անցնելն այն հայկական քաղաք էր»,- ասաց նա:
Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշեց, որ 1989-ից ի վեր ադրբեջանական քայլերը մեզ ստիպում էին, որ անցնենք ինքնապաշտպության:
«Շուշիի ազատագրումով բարոյական հաղթանակի վերջը և ֆիզիկական հաղթանակի սկիզբը դնելու ժամանակն էր: Այդ ժամանակ այսպիսի տպավորություն կար` յուրաքանչյուր մարտիկ ուզում էր մասնակից լինել Շուշիի ազատագրմանը, սահմանին մնացող զինվորը, կարծես, իրեն անպիտան զգար: Շուշիի ազատագրումը հայկական լոբբինգին բերեց ազգային վերելքի և արժանապատվության գերհզոր միավորում, որը, ցավոք, մնաց որպես ազատամարտիկների ձեռքբերում. չկարողացանք ինչպես հարկն է գնահատել այն: Դա է փաստում ազատամարտիկների ներկայիս վիճակը»,- ասաց նա:
Խուդավերդյանը նշեց նաև, որ Շուշիի ազատագրումով փրկեցինք այն եկեղեցիները, որոնք արդեն գոմի էին վերածվել:
«Կոռնիձոր» ջոկատի ազատամարտիկ Գևորգ Քոչարյանն էլ նշեց, որ, որպեսզի ունենանք հզոր երկիր, նոր սերունդը պետք է դաստիարակվի հայի ոգով:
«Մեր ազգը պահել է մեր կրոնն ու հավատը, իսկ այսօր նորակոչիկին տանում են բանակ, և նա հրաժարվում է ծառայել, որովհետև հարում է այսինչ աղանդին: Ես կոչ եմ անում` երկիրը չկործանել աղանդներով և կուսակցություններով: Էս ի՞նչ բան է` ով 5 հոգի համախոհ է գտնում, կուսակցություն է բացում»,- ասաց նա: