|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, սակայն չի նշանակի դրա ավարտը: Այդ մասին «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. հայտնում է ТАСС-ը:
«Հալեպի ազատագրումը կարևոր փուլ կդառնա ահաբեկիչներից ազատվելու համար, սակայն պատերազմը կշարունակվի մինչև նրանց վերջնական ոչնչացումը»,- ասել է Ասադը:
Նա ընդգծել է, որ ահաբեկիչները գտնվում են երկրի այլ շրջաններում, և կառավարական բանակը մտադիր է կռվել նրանց դեմ: