Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այսօր՝ մայիսի 9-ին, այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
«Շուշիի հաղթանակով հայ ժողովորդն իր ուժերի նկատմամբ նորից հավատ ու վստահություն ձեռք բերեց: Այն մեր պետականության հիմքերի ամրապնդման կարևորագույն իրադաձություններից մեկն է, որովհետև, ըստ էության, մենք հնարավորություն ենք ունեցել ճանապարհ բացել դեպի Մայր Հայաստան և դուրս գալ շրջափակումից»,- ասել է Վ. Բալայանը:
Նա շնորհավորելով համայն հայության մայիսյան եռատոնը՝ մաղթել է Արցախ աշխարհին հարատև խաղաղություն, բարեկեցություն: