Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Եթե չնախաձեռնեինք «Ոչ»-ի գործընթացը՝ հնարավորություն չէր լինի վիճարկելու հանրաքվեի արդյունքները՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որը 60 այլ իրավաբանների հետ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու փաստաթղթերն է հանձնել ԿԸՀ։
«Սա մենք սկսեցինք, որ հնարավոր լինի հետագա իրավական գործընթացները կազմակերպելու։ Հիմա պետք է ստեղծել այդ հնարավորթոթյունը, որ եթե լինեն խախտումներ, հնարավոր լինի վիճարկել»,-ասաց նա։
Արսեն Բաբայանը վստահեցրեց, որ քաղաքական պայքարի մեջ չեն մտնելու և չեն խոչընդոտելու հանրաքվեի գործընթացը․ «Խոչընդոտ կլիներ, եթե, օրինակ, չձևավորվեր «Ոչ»-ի կողմ։ Ձևավորման նպատակն է, որ հանրաքվեն լինի վերահսկելի»։
Որպես հանրային պաշտպանության խումբ՝ «Ոչ»-ի կողմը առանձնապես քարոզչություն չի անելու, փոխարենը տալու է հարթակ բորո այն անձանց, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։
Մանրամասն՝ տեսանյութում․