կարևոր
3637 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-19 16:19
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների, իրավունքի և օրենքի գերակայության մասին խոսող անձը չի կատարում դատարանի վճիռը. Հոխիկյան

Սահմանադրական բարեփոխումների, իրավունքի և օրենքի գերակայության մասին խոսող անձը չի կատարում դատարանի վճիռը. Հոխիկյան

Դանիել Իոաննիսյանը չի կատարում դատարանի վճիռը։

2023թ․ ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Լ.Սարգսյանի նախագահությամբ մասնակի բավարարել է Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի՝ պարտավորեցնելով․

1․ Պատասխանող Դանիել Իոնաննիսյանին պարտավորեցնել սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ Ֆեյսբուք սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով, հրապարակայնորեն հերքել հայցվոր Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ 30.12.2020թ. արված հրապարակումը, նույն հարթակում տեղադրելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

1. «www.facebook.com սոցիալական կայքում իմ անձնական էջում 30.12.2020թ. կատարված հրապարկման մեջ Նաիրի Հոխիկյանին վերագրված ստեր տարածելը իրականությանը համապատասխանող փաստացի տվյալներ չեն, այլ իմ ենթադրություններն էին, որոնք պետք է ուսումնասիրվեին ԱԱԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

2. «Էշ-Էշ դուրս տալ» արտահայտության համար ներողություն եմ խնդրում Նաիրի Հոխիկյանից:

Դանիել Արայի Իոնաննիսյանից հօգուտ Նաիրի Խաչիկի Հոխիկյանի բռնագանձել 204.000 ՀՀ դրամ:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Քանի որ դատարանի վճիռը հրապարակվել է 2023թ․ ապրիլի 25-ին, ապա ըստ օրենքի՝ հրապարակման պահից մեկ ամիս հետո՝ մայիսի վերջին, այն ուժի մեջ է մտել։ Դանիել Իոաննիսյանը ոչ բողոքարկել է դատարանի վճիռը, ոչ էլ կատարել է այն։

Այս ընթացքում, սակայն, Իոաննիսյանը իրավականության և ժողովրդավարության մասին միջոցառումներ է կազմակերպել՝ համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Սահմանադրական բարեփոխումների, իրավունքի և օրենքի գերակայության մասին խոսող անձը չի կատարում դատարանի վճիռ՝ փաստացի արհամարհելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ։

Նաիրի Հոխիկյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Վիրաբյանն արդեն դիմել է դատարան՝ Իոաննիսյանի նկատմամբ ԴԱՀԿ միջոցներ կիրառելու, նյութական և ոչ նյութական հատուցումը կատարելու համար։