Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուր էր այցելել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվեցին, եւ նշեց, որ իրենք բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները:
«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս` ձախողված չեն»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նա ընդգծեց, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է, եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ բանակցել:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նաեւ, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի: