Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությանը ներկայացված` ՀՅԴ խմբակցության առաջարկները վերաբերել են կոնկրետ բնակավայրերի ու աշխատանքների, բայց դրանց տրվել է ընդհանրական հետևյալ պատասխանը. «Առաջարկությունը չի ընդունվել` ելնելով 2014թ. պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային ծախսերի մակարդակից ու առաջնահերթություններից»:
Արծվիկ Մինասյանի խոսքով` իրենց ներկայացրած առաջարկություններում ներկայացված են եղել նաև եկամուտների աճը և ծախսերի բաշխվածությունը: «Իմ կողմից հնչեցված հարցերը ընկալելի լինելու դեպքում խնդրում եմ` ասեք, կառավարության այս ստանդարտ պատասխանները երբևէ կարո՞ղ են ավարտվել ու կարո՞ղ են հնչել կոնկրետ պատասխաններ»,- հարց ուղղեց պատգամավորը` օրինակ բերելով Թալին- Կարմրաշեն-Գյուղասար- Դալմահովիտ ավտոճանապարհի վերանորոգման հետ կապված` Դաշնակցության ներկայացրած առաջարկությունը:
«Դուք երբևէ եղե՞լ եք այդ մասերում, գնահատական ունե՞ք, թե այդ վայրերի բնակիչները ինչպես են տեղաշարժվում, երբ դուք խոսում եք կայուն զարգացման մասին»,- ֆինանսների նախարարին հարց ուղղեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին պատասխանելով` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ թեև առաջարկությունները շատ դրական են եղել, բայց կառավարությունը չէր կարող բոլոր առաջարկությունները ընդունել, քանի որ դրված է բյուջետային մուտքերի սահմանափակում, ինչը հաշվի առնելով` կառավարությունը սահմանել է առաջնահերթություններ: «Ինչ վերաբերում է իմ կողմից հարցերն ընկալելու ունակություններին, ապա, ի տարբերություն Ձեզ, որ երբեք մեր պատասխանները չեք ընկալում, ես շատ լավ եմ ընկալում ինձ ուղղված հարցերը, եթե դրանք իմաստ են պարունակում»,- ասաց նախարարը:
Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ իսկապես չի ընկալվում հարցը: Եթե տրամաբանական պատասխան է լինում, ես ընդունում եմ, բայց երբ անիմաստ հայտարարություններ են հնչում, ես դա չեմ կարող ընդունել»: