Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի և Պոլսի հայկական սոցիալական աջակցության և համերաշխության, նաև Մշակութային միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտնել է, որ Սասունում գտնվող Գոմք եկեղեցու վերականգման աշխատանքներն սկսվել են.տեղեկացնում է Haber7-ը:
Խուսափելով մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայեց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները` նա ասել է. «Ճիշտ չի լինի, որ այս թեմայով ինչ-որ մեկնաբանություն անեմ, դա իմ պարտականությունը չէ»:
Նշելով, որ այդ հարցի հետ առնչվողները «մեծերն են»՝ Դաղջըն ասել է. «Սասունում ավելի քան 100 հայկական տուն կա: Ես ցանկանում եմ, որ բոլորը խաղաղության մեջ ապրեն: Ես գնացի ԱՄՆ, ուր մուսուլմանը, քրիստոնյան, հրեան, բոլորն իրար հետ են ապրում: Ես նման խաղաղություն եմ ուզում, քանի որ շատ նեղություններ կրեցինք, բայց այդ ժամանակ էլ մեր մուսուլման եղբայրների հետ եղբոր պես ապրեցինք»:
Նշելով, որ Սասունն իրենց համար կարևոր վայր է, Դաղջըն հավելել է. «Այստեղ շատ լավ մարդիկ կան: Նրանց հետ նույն կրոնը կարող է չունենք, բայց միշտ եղբայրաբար ենք ապրել: Հիմա էլ Գոմք եկեղեցու համար ենք աշխատանքներ սկսել: Եթե իրականանա եկեղեցու վերանորոգումը, Եվրոպայից, ԱՄՆ-ից հազարավոր մարդիկ են գալու: Եթե այսպես լինի, Փարիզին էլ կգերազանցի»: