Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհայտ անձանց կողմից հրդեհվել է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ. Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանները:
Ըստ Demokrathaber-ի` Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Կ.Պոլսի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը այդ կապակցությամբ բողոքի հայց է ներկայացրել Սասունի տարածքային դատախազություն:
Այդ մասին հայտարարությամբ հանդես եկած միության նախագահ Ազիզ Դաղջըն հաղորդել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք դուրս են թափվել գերեզմանափոսերից գանձ որոնողների կողմից:
Նշելով, որ թուրքական ոստիկանությունը չի ժամանել դեպքի վայր, Դաղջըն ասել է. «Նույն օրը տեղեկացրեցինք Բաթմանի ոստիկանությանը: Ասացին, որ հրշեջներ կուղարկեն: Սակայն հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ Սասունի Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ: Պետք է շնորհակալություն հայտնենք հրդեհը մարելուն օգնած Մեշելի գյուղի բնակիչներին»: