Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց 2017-2018թթ ուսումնական տարվա վերաբերյալ։ Ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու նպատակով նա հանձնարարեց ՀՀ ԿԳ նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին մինչև օգոստոսի 25-ը ապահովել ՀՀ բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը։
Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական ու խիստ պատժամիջոցների կիրառում։ Ձեռնարկել միջոցներ սահմանամերձ համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաները ուսուցիչներով համալրելու ուղղությամբ։ Ըստ նրա, դպրոցներում կատարվող շինարարությունը ձգձգվում է, և սեպտեմբերի սկզբին աշակերտներին չեն կարողանում ապահովել պատշաճ պայմաններ, ուստի պետք է խստորեն հետևել այդ աշխատանքների իրականացմանը ժամկետների սահմաններում։