|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում այսօր քննարկվում էր ՄԻՊ զեկույցը պաշտպանության ոլորտում: ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց խնդիրները, որոնց համար դիմումներ են եղել ՄԻՊ-ին, օրինակ՝ զինծառայողների մահվան դեպքում քննության ոչ ամբողջական անցկացումը:
«Ծնողներից բողոքներ կան, որ քննչական ծառայությունը չի ապահովել բազմակողմանի քննություն, կան գործեր, որոնք ձգվում են 14 տարի, 5 տարի»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Շարունակելով նշել ոլորտի խնդիրները, որոնց ուղղությամբ ստացվել են բողոքներ, նա նշեց ՌՈ կողմից զինծառայողների նկատմամբ բռնության դեպքերը, երկու զինծառայող դիմել են ՄԻՊ-ին, բայց իրավապահ մարմիններին հրաժարվել են դիմել գրավոր դիմումով:
852 դիմում է ստացվել զինծառայողներից՝ ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու, վատորակ սննդի մասով չարաշահումների մասին, զինգրքույկ տրամադրելու մասով անհիմն մերժման վերաբերյալ:
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ բոլոր այդ խնդիրները գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում և համալիր լուծման փուլում, իրականացվում են լայնածավալ միջոցառումներ միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցների ու կազմակերպությունների հետ
«Մի շարք բացթողումներ կրում են էպիզոդիկ բնույթ` հանդիսանալով անբարեխիղճ պաշտոնյաների թերացման արդյունք»,- ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ բոլոր առաջարկները ուսումնասիրվում են ՊՆ-ի կողմից:
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի այն առաջարկին, որ տեսախցիկների տեղադրումը զորամասերում կարող է նպաստել կանոնադրական խախտումների նվազեցմանը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ծախսատարության ու ակնկալվող արդյունքի առումով դա անհամարժեք է:
«Մենք ունենք առաջնագծի դիտարկման համար տեսախցիկներ: Եթե անգամ հետագայում տեղադրվեն տեսախցիկներ, ապա միայն անվտանգության տեսանկյունից, այլ ոչ` կանոնադրական տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը:
ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում էլ տեղադրված են տեսախցիկներ, որոնք ո'չ ոտնահարում են իրենց իրավունքները, ո'չ էլ ազդում են միջանձնային հարաբերությունների վրա: