կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 16:53
Հասարակություն

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում

Վաղվա նիստի ժամանակ կառավարությունը բացասական եզրակացություն կտա ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ևս:

 

Պատգամավորները առաջարկում են փոփոխություններ ու լրացումներ կատարել «Պետական օժանդակության  ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

 

Նշված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության տրամադրմամբ հիմնական և հարակից ուսումնական վարկերի տրամադրման, վարկերի առավելագույն տոկոսադրույքների սահմանման, ուսումնական վարկերի գծով պետական բյուջեի երաշխիքների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

Միաժամանակ, «Պետական պարտքի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ  ՀՀ  բարձրագույն և միջին  մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող այն ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 0,5 տոկոսի չափով:

 

Կառավարությունը նշում է, թե ինքը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության տարբեր սխեմաների ստեղծման անհրաժեշտությունը, ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավումը, բայց օրինագծերով առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների հարցում իր դիօտարկումներն ունի: Ինչպես նաև, կառավարության եզրակացության մեջ նշվում է' « հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայումս առավել նպատակահարմար ենք համարում ուսումնական վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումը այլ իրավական ակտերով, ինչպիսիք են ՀՀ  կառավարության որոշմամբ հաստատված կարգերը և ընթացակարգերը, ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար»: