Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով` գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն արդեն երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։ Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։
Քիչ առաջ որոշվեց նիստը շարունակել 12:30-ին:
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նիստին առավոտյան և չի մասնակցի նաև ընդմիջումից հետո: «Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախագահող դատավորի` վերջին օրերի գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ: Եթե որևէ պահի պարոն Քոչարյանը նպատակահարմար գտնի իր դատավարական իրավունքների իրացման հարցում մասնակցություն ունենալ, կգա և կմասնակցի: Եթե դատարանը դա անհրաժեշտ համարի, դա կլինի որոշակի քննարկման առարկա, որովհետև այս բողոքների քննության ընթացքում դատավարության մասնակիցները չունեն պարտականություն ներկայանալու, բայց եթե դատարանը նման դիրքորոշում հայտնի, պարոն Քոչարյանը պատրաստակամ է ներկայանալ դատարան, սակայն սրանից հետո առանձին գնահատականի կարժանանա դատավորի այդ դիրքորոշումը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: