Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանում ակտիվ քաղաքական պրոցեսներ են նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Իշխանության կարող են գալ տեխնոկրատները: Քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր, հայտարարել են, որ չեն խոչընդոտի դրան: Ցանկացած դեպքում որոշ չհամաձայնեցված հարցեր դեռ մնում են, ինչը հետաձգում է նախարարների կաբինեիտ վերջնական ձեւավորումը: Սակայն չպետք է բացառել, որ բողոքի ցույցերը կակտիվանան՝ հաշվի առնելով այն, որ խոսքը հնարավոր արմատական փոփոխությունների մասին է: Այդ պրոցեսը, բնականաբար, որոշ ժամանակ կտեւի եւ դեռ անհասկանալի է, թե ինչպես այն կիրականացվի: Հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն»,-նշեց Գանտահարյանը: Նա նշեց, որ Լիբանան վերադառնալով՝ Ֆրանսիան, մի կողմից, փորձում է հատուցել իր փաստացի բացակայությունն Իրաքում, Սիրիայում եւ այլ «թեժ կետերում», մյուս կողմից էլ՝ ձգտում է սանձել Թուրքիայի «ախորժակը» Միջերկրական ծովում:
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա նրա խոսքով՝ համայնքը նպատակահարմար է համարում «փրկության կառավարության» ձեւավորումը: «Կառավարությունը պետք է կազմված լինի կոմպետենտ կառավարիչներից, որոնք կլուծեն առկա խնդիրները հասարակական կոնսենսուսի մեթոդով՝ բացառելով քաղաքական լարվածությունը: Կառավարության ձեւավորման համակարգի փոփոխությունները չեն բացառում նաեւ կառավարության կազմում հայ համայնքի ներկայացուցիչների նշանակումը»,-եզրափակեց Գանտահարյանը:
Հիշեցնենք, որ Բեյրութում պայթյունից հետո Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել: Օգոստոսի 31-ին նոր վարչապետ է նշանակվել Մուստաֆա Ադիբը: Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 190 մարդ, եւս մոտ 6000 մարդ վնասվածք է ստացել: