ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի վրա դիտորդական առաքելություն իրականացնելու միջազգային մանդատ չունի, քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կամ ԵԱՀԿ Նախարարական Խորհուրդը նման որոշում չեն կայացրել:
1992թ․ մարտի 24-ին ԵԱՀԽ (հետագայում ԵԱՀԿ) Հելսինկիի նախարարական խորհրդի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը տարածվում է բացառապես Ղարաբաղյան հակամարտության տարածքի վրա։ Նախարարական խորհրդի տված հանձնարարականների մեջ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի որոշման, դիտորդական առաքելության վերաբերյալ, և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության հետ չառնչվող որևէ դրույթ գոյություն չունի։
Վարչապետի աթոռին կառչածը շարունակում է ամենակարևոր և ամենանուրբ հարցերում դրսևորել տարերայնություն ու միայն իրեն հատուկ բացառիկ դիլենտատիզմ՝ միաձուլված անասելի տգիտությամբ և ակնհայտ դավաճանական հակումներով։
Այսօրվա ներկայացմամբ կապիտուլյանտի թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության սահմանադրական պարտականությունից հրաժարումն էր, ինչը պետք է քրեաիրավական շատ կոնկրետ գնահատականի արժանանա։
Կից ներկայացնում եմ Մինսկի խմբի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԽ ՆԽ 1992թ․ մարտի 24-ի որոշման էլ․
հղումը»։