|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Մոսկվայի <<Սպարտակ>>-ը հյուրընկալել էր Սանկտ Պետերբուրգի <<Զենիթ>>-ին:
Խաղն ավարտվեց 4:2՝ հօգուտ դաշտի տերերի:
Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Հայ ֆուտբոլիստը գոլերը հեղինակեց հանդիպման 33՛,44՛,48՛ րոպեներին:
Խաղի 83-րդ րոպեին Դենիս Գլուշակովը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:2:
<<Զենիթ>>-ի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Կերժակովը` 6-րդ րոպեին և Հալկը՝ 64-րդ րոպեին:
Հանդիպման 19-րդ րոպեին բրազիլացի Հալկը չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը: