|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալել էր «Կրասնոդար»-ին:
Մոսկվացիները հաղթական ավարտեցին հանդիպումը: Խաղի 5' հաշիվը բացեցին տան տերերը: 28՛-ին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գեղեցիկ գոլով գրավում է իր նախկին թիմի դարպասը: Հայ ֆուտբոլիստը չի տոնել խփած գոլը՝ ի նշան նախկին թիմի և երկրպագուների հանդեպ ունեցած հարգանքի: 4 րոպե անց Խուրադոն խփել է սպարտակցիների 3-րդ գոլը: Հանդիպման 68-րդ րոպեին «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Իսրայելը կրճատում է հաշվի տարբերությունը:
Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսը, պահեստայինների թվում էր: