|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանեց. «Բոլոր պաշտոնական հանդիպումների մասին մեր պաշտոնական կայքը հրապարակում է, կարող եք ծանոթանալ այնտեղ»:
«Սակայն նման այցի մասին կայքում ոչինչ չկա նշված։ Բայց մյուս կողմից փաստն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը փաստացի չհերքեց Գևորգ Կոստանյանի՝ Մոսկվա գնալ-գալու լուրը, թեև ոչ էլ հաստատեց: Իսկ թե որն է եղել այդ այցի նպատակը, թերևս առաջիկայում պարզ կդառնա»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում