|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մեր տեղեկություններով` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն անցած չորեքշաբթի Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Գառնիկ Սահակյանին ազատելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Զեկուցագրի հիմք է հանդիսացել Մարաշի բաժանմունքում անցկացված ծառայողական քննությունը, որը պիտի պարզեր, թե ինչո՞ւ է Սահակյանը բերման ենթարկված երիտասարդների հետ երկար առանձնանում իր առանձնասենյակում: Այդ նպատակով նրա աշխատասենյակը «կահավորվել» է հատուկ սարքավորումներով, որից հետո ամեն ինչ պարզվել է, եւ Նազարյանը քննության արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին: