Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։ Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։
Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։
Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։
Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է նեդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին