|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տարածքների համաչափ զարգացմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Ամասիայում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ համայնքների համապարփակ զարգացման ծրագիրը պետության զարգացմանը նպաստող հիմնական ուղղություն է և մաս է կազմում տնտեսական զարգացման ընդարձակ ծրագրի։
«Հստակ հասկանում ենք, որ չկա աշխարհում որևէ զարգացած երկիր, որը չունենա հզոր գյուղատնտեսություն։ Զարգացած գյուղատնտեսություն ունենալը հպարտություն է, այլ ոչ թե՝ պիտակ են կպցնում և այլն։ Գյուղատնտեսությունը պետք է երկիրն ապահովի պարենային անվտանգությամբ։ Եվ նաև՝ գյուղատնտեսությունը պետք է լինի կենսակերպ, որովհետև մշակումների զգալի մասը սուբսիդիաների միջոցով պետք է կարողանան խթանել մարդկանց կենսակերպը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Աջակցության հիմնական շեշտը պետք է դնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների վրա՝ մանրամասնեց նա։ Իհարկե, բիզնեսին էլ պետք է աջակցել, բայց պետական սուղ միջոցներից, Խաչատրյանի խոսքով, պետք է օգնել տնտեսություններին, որ ով 1 հեկտար դաշտ է ցանում՝ ցանի 3 հեկտար, և պետությունը պետք է աջակցի կազմակերպել նաև մթերումները։
Մանրամասն՝ տեսանյութում․