կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-14 17:15
Քաղաքական

Գյուղատնտեսության նախարարը վերամշակողներին հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը

Գյուղատնտեսության նախարարը վերամշակողներին հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

 

«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

 

Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:

 

Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները  2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների  դիմաց  պարտքը կազմում է  105.6 մլն դրամ:

 

Վերամշակող ընկերությունների  ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց  համաձայն  կիրականացվեն  մարումները: 

 

Միևնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման,   պատրաստի արտադրանքի իրացման և այլ խնդիրների:

 

Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով: