Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում գումարած 44-րդ համաշխարհային համագումարի ընթացքում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ըստ Asbarez-ի՝ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը հայտնել է, որ համագումարի գլխավոր զեկուցողներից մեկը, ով նաև աջակցել է բանաձևին, հրեական ծագումով ավստրալացի փաստաբան Արիել Զոհարն է:
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը շնորհակալություն է հայտնել WUJS-ին՝ մարդու իրավունքների վերաբերյալ այս կարևոր հայտարարության համար:
«Մենք շնորհակալութիւն կը յայտնենք Արիէլ Զոհարին եւ Հրեայ ուսանողներու համաշխարհային միութեան մէջ անոր գործընկերներուն՝ այս բանաձեւի ընդունման համար, որ ոչ միայն Օսմանեան Թուրքիոյ հայերու, յոյներու եւ ասորիներու դէմ իրագործուած ցեղասպանութիւնը կը ճանչնայ, այլեւ կը դատապարտէ եւ կը մերժէ՛ Ցեղասպանութեան պատմական իրողութեան ժխտման, խեղաթիւրման կամ անտեսման բոլոր փորձերը»,- ասել է Գայսերյանը: