Այսօր ցերեկը Գյումրիում հնչած
կրակոցների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը(Շեկո): Վերջինս հիվանդանոցում
մահացել էր:
Ի դեպ, Հարություն Խաչատրյանը`Քավոր Հարութը, ըստ որոշ տեղեկությունների, Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնեցին, որ գործով որպես կասկածյալ
բերման են ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Կոլյա Ղուկասյանին: