Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վաղը «Վերածնունդ» խորագրով կայանալիք համերգի իր վերջին փորձն է կատարում «24/04» նվագախումբը: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը մեկն է այն դիրիժորներից, ով վաղը ղեկավարելու է նվագախումբը:
Լրագրողների հետ զրույցում մաեստրոն նշեց, որ ֆանտաստիկ գործ է արված` խոշոր կազմակերպչական աշխատանք պահանջող, որն արդեն իսկ հաջողված կարող ենք համարել:
«43 երկրներից եկել են երաժիշտներ` լավագույն երաժիշտներ` լավագույն նվագախմբերից: Նրանք հավաքվել են մեր խնդրի շուրջ և մեզ հետ առաջ են քաշում Ցեղասպանության ճանաչման հարցը: Սա խոշոր երևույթ է նաև արվեստի տեսակետից: Չտեսնված լավ է հնչում նվագախումբը, որովհետև բարձր կարգի երաժիշտներ են»,- ասաց Չեքիջյանը:
Ըստ նրա` տպավորիչ է այն փաստը, որ օտար դիրիժորներ են հրավիրված` մեկը մյուսից լավ, ինչն էլ միջոցառման մակարդակը բարձրացնում է:
Ի դեպ, մաեստրոն ղեկավարելու է նվագախումբը, երբ հնչելու է «Սուրբ-սուրբ»-ը: