|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աղբյուրը` armeniangenocide100
100 երաժիշտներ աշխարհի 42 երկրից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համերգով կոգեկոչեն զոհերի հիշատակը:
Նվագախումբը, որը կկրի «24/04» անունը, իր առաջին ելույթով կներկայանա ապրիլի 24-ին՝ ժամը 20:15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում: Բեմում կլինեն բազում տաղանդավոր հայ և օտարերկրացի երաժիշտներ, մենակատարներ Մարիա Գուլեգինան, Նարեկ Հախնազարյանը, Գևորգ Հակոբյանը և Սերգեյ Խաչատրյանը, անվանի դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանն ու Սերգեյ Սմբատյանը:
«24/04-ի ստեղծման նախաձեռնությամբ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդն այսօր հիմք է դնում մասշտաբային հումանիստական ծրագրի, որով ասում է ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ և կոչ է անում մարդկությանը` դասեր քաղել անցյալի դառը սխալներից, սթափվել՝ հասկանալով, որ այսօր բոլորիս կյանքում իսկապես պակասում է սերը, ներդաշնակությունը և հարգանքը»,– ասվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տարածած հաղորդագրությունում: