|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այժմ 24/04 նվագախմբի համերգն է: Քիչ առաջ 43 երկրի 123 երաժիշտներից կազմված նվագախումբը ղեկավարեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը. հնչեց «Սուրբ-սուրբ» -ը:
Մաեստրոն վերջում հանդես եկավ նաև ելույթով` նշելով, որ, որպես առաջին քրիստոնյա պետության զավակներ, մեզ լավ հայտնի է խաչ կրելու և խաչ բարձրանալու խորհուրդը, և Թուրքիայի կողմից արվում էր ամեն ինչ` հավատը խլելու, կամքը կոտրելու ու մեզ աշխարհից վերացնելու համար:
«Ցեղասպանությունը մշակութային ջարդ էր, ազգի ոչնչացում` մշակութապես, քանզի վերացվեց հարյուրամյակների մշակութային ժառանգությունը: Սա նաև անդառնալի կորուստ է աշխարհի համար, աշխարհաճանաչման բազմաթիվ շերտեր ոչնչացվեցին: Սակայն համազգային ողբերգությունը չկոտրեց մեզ` այն կոփեց, ուժեղացրեց, բարձրացրեց, քրիստոնեական բարոյականն առավել ամրապնդվեց: Նոյ նահապետի տապանը կանգնեց Արարատի գագաթին ու այն մարդկության փրկության խորհրդանիշը դարձավ: Խոնարհվենք այդ սուրբ լեռան առաջ ու ասենք` Աստված մեզ պահապան»,-ասաց մաեստրոն: