|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Մարզահամերգային համալիրում արդեն երկու օր է` ընթանում է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովը: Մինչև համաժողովը լրագրողների հետ զրուցեց ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նա շեշտեց, որ լավ զեկույցներ են հնչում:
Հարցին, թե թուրքերն ինչո՞ւ չեն ճանաչում Ցեղասպանությունը, Նիկոլայ Ռիժկովը պատասխանեց. «Թուրքերը մինչ օրս չկարողացան կողմնորոշվել՝ ինչ է Ցեղասպանությունը: Նրանք ոչինչ չեն հասկանում: Իմ կարծիքով` պատճառը նյութական պահանջի վախն է»:
Հարցին` իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց, որ ենթադրվում է, որ կընդունի: «Կարծում եմ` վաղ, թե ուշ ԱՄՆ-ը կընդունի Ցեղասպանությունը»,- ասաց նա: Ճշտող հարցին, թե երբ դա կլինի, արձագանքեց. «Հաջորդ 100-ամյակի ընթացքում»: