Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է․
«100 օր է, ինչ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է: Քաղաքական հետապնդումները, ձերբակալումները, կալանքները Գերասիմ Վարդանյանի և նրա մերձավոր շրջապատի, կուսակցական և անկուսակցական ընկերների շուրջ սանձազերծվել են 2020թ. կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո և շարունակվում են մինչ օրս: Նոյեմբերի 9-ից հետո նրա դեմ հարուցվել են 10-ից ավել քրեական գործեր, որոնց մի մասը կարճվել են, իսկ մնացածով էլ արդարացվել է:
Այժմ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ բոլոր իմաստներով հերթական ապօրինի, կեղծ, շինծու մեղադրանքով, որի շրջանակում Գերասիմը այցելել է Քննչական կոմիտե, երբ նույնիսկ այդ ժամանակ իր դեմ ոչ մի քրեական գործ հարուցված չի եղել՝ պահանջելով բաց թողնել իր ընկերներին: Հիշեցման կարգով մեջբերեմ նրա ուղղակի խոսքը.«Ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք»:
Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով ու բանտարկություններով այդպես էլ չկարողացան Գերասիմին լռեցնել ու հնազանդեցնել, ինչի հետևանքով այսօր արձանագրում ենք նրա հերթական բանտարկության 100 օրը։
Այս ամենի համատեքստում սակայն, ուշադրության է արժանի իրենց արդարության և ազատության մարտիկներ հռչակած որոշ իրավական կազմակերպությունների կամ անձանց՝ հաճախ կրավորական, ինչպես նաև չտեսնելու և չլսելու, շառից, փորձանքից հեռու մնալու կեցվածքը:
Անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ վերականգնվելու են Գերասիմի խաթարված իրավունքները և այս քրեական հետապնդումը ևս արժանանալու է սրանից առաջ նրա դեմ հարուցված տասնյակից ավել քրեական գործերի անփառունակ ճակատագրին։
Հ.Գ. Երբ Գերասիմ Վարդանյանին վերջին անգամ տեսակցության ժամանակ հարցրեցի, 100 օր է կալանքի տակ ես, ի՞նչ կասես, նա պատասխանեց.«130 տարվա ընթացքում մենք բազմաթիվ թշնամիներ ենք ունեցել, որոնցից շատերն այլևս գոյություն չունեն, բայց Դաշնակցությունը կա: Ես դաշնակցական եմ, քո դիմաց դաշնակցական է նստած, այսքանով ամեն ինչ ասված է»»։