| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակն ամենամեծ հարվածն էր Ուկրաինային. այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ «Նրանք աղոթում էին Քլինթոնի հաղթանակի համար»,- հավելեց նա՝ նշելով, որ Ուկրաինան Քլինթոնից հստակ սպասելիքներ ուներ, մինչդեռ` ինչպիսի՞ քաղաքականություն կվարի Թրամփն Ուկրաինայի հետ, դեռ պարզ չէ։
«Պորոշենկոն այդպես էլ չշնորհավորեց Թրամփին, իսկ դա ինչ-որ բանի մասին է խոսում»,- ընդգծեց Ռիժկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ժողովրդի մեծ մասը Թրամփին էր աջակցում, քանի որ Քլինթոնը հակառուսական դիրք էր գրավել և անընդհատ վատաբանում էր ՌԴ-ին, ինչը Թրամփը չէր անում։ «Դրա համար ժողովուրդը Քլինթոնի դեմ հակաթույն ուներ՝ ժողովուրդը մեծ մասամբ կողմ էր տրամադրված Թրամփին։ Նա մեր երկրի հասցեին ագրեսիվ ելույթներ չէր ունենում»,- ասաց Ռիժկովը։
Դիտարկմանը` արդյո՞ք սպասվում են փոփոխություններ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, նա արձագանքեց, որ փոփոխություններ պիտի լինեն, որովհետև ԱՄՆ-ի հետ ՌԴ-ի հարաբերություններն այնքան են ցածրացել, որ այլևս ցածրանալու տեղ չկա։
Անդրադառնալով պատժամիջոցների հանմանը՝ Ռիժկովն ասաց. «Պատժամիջոցների մասով առանձնապես սպասումներ չունեմ, բայց վստահ եմ, որ լավացում կլինի։ Ռուսաստանը տրամադրված է համագործակցության։ Մենք միշտ համարում ենք, որ հարևանները պետք է բարի լինեն, այլ ոչ թե կռվեն»։