կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 16:50
Հասարակություն

Չեմ հասկանում` ինչու են թուրքերն համառություն ցուցաբերում Ցեղասպանության հարցում. Ժիրինովսկի

Չեմ հասկանում` ինչու են թուրքերն համառություն ցուցաբերում Ցեղասպանության հարցում. Ժիրինովսկի

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը բոլորին ձեռնտու կլիներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար  Վլադիմիր Ժիրինովսկին՝  պատասխանելով РУСАРМИНФО-ի լրագրողի հարցերին:

«Չեմ հասկանում` ինչու են թուրքերը  համառում Ցեղասպանության հարցում: Վաղուց կարող էին մեղմել իրենց դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է մերժել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, նախևառաջ՝ հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմեր դիրքորոշումը, վաղուց տեղի կունենար Հայաստանի հետ լավ հարաբերությունների վերականգնումը, դա բոլորին է ձեռնտու. Հայաստանը թուրքական երկաթուղային ճանապարհներով Եվրոպայի հետ ուղիղ կապ կունենար: Զուտ կոմերցիոն տեսանկյունից դա շահավետ կլիներ»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաև մեկնաբանել է Ցեղասպանության հարցում Վաշինգտոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը՝ կապված Դոնալդ Թրամփի` իշխանության գալու հետ: «ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են գրեթե բոլոր նահանգները, բազմիցս բարձրաստիճան անձինք, այդ թվում` ԱՄՆ նախագահներ խոսել են այդ հարցում հայերի կողմից: Դաշնային մակարդակում ճանաչման բացակայությունը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է Մերձավոր Արևելքում, և ամերիկացիները չեն ցանկանում խառնվել Անկարայի համար նման զգայուն հարցին: Այլ խոսքով՝ այդ ճանաչումը դե ֆակտո կայացել է, բայց դե յուրե ամերիկացիները հաշվարկում են իրենց շահերը»,- ասել է նա։