Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք եկել ենք կարծեք թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ինչ-որ վարույթ իրականացնելու, որով պետք է ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմով անձանց առնվազն մեղադրանք առաջադրված լինի։
Չեմ հասկանում դատարանի դիրքորոշումը, երբ ինչ-որ զեկույց անելուց հետո, թե մենք այստեղ ինչ ենք անում, հետո ասում է՝ հիմա լսում ենք հանրային մեղադրողներին։ Մեղադրողներն էլ էնտեղից ասում են՝ դե հիմա հլը բացարկի հարցը քննարկենք, հետո մենք ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞վ ա ձեզ բացարկ ներկայացելու, ո՞վ»,- հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Հիմա ուզում եք հասկանալ՝ ինչո՞ւ եք էսքան մարդ ծանուցել, ի՞նչ ենք մենք էստեղ անում, ո՞վ ա ձեզ բացարկ հայտնելու։ Եկեք սա հասկանանք, հետո նոր որոշենք ինչ գործողություններ շարունակենք և որ քրեական դատավավարութփյան օրենսքգրքով ենք շարժվում։ Կարող ա՞ ուրիշ երկրի քրեական դատավարության օրենսգրքով, ասեք՝ ծանոթանանք, գանք-մասնակցենք էդ դատաան նիստին»,- հավելեց փաստաբանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրեց վերաորակավորել մեղադրանքը:
Այժմ տեղի է ունեռնում դատական նիստ, բայց մեղադրանք առաջադրված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։