| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ հայտնել էինք, որ Երևանի Աբելյան փողոցի բնակարաններից մեկում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Հանցագործություն կատարող երիտասարդը այլանդակել է 27-ամյա երիտասարդի՝ Վազգեն Դալլաքյանի դեմքը:
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում կատարվածի վերաբերյալ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հունվարի 19-ին, ժամը 18.35-ին, Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածքներ: Քննությունը շարունակվում է: