Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական «Առաջին» հեռուստաալիքի «Պոզներ» հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց Մարսել Պրուստի բլից հարցերին:
Պարզվում է Սերժ Սարգսյանն ամենաշատը ափսոսում է նրա համար, որ շատ բան չհաջողվեց անել:
Սերժ Սարգսյանը ցանկացել եւ ցանկանում է լինել նախագահ, որովհետեւ կան խնդիրներ , որոնք կարելի է լուծել եւ նա վստահ է, որ հենց ինքը կարող է լուծել այդ խնդիրները:
Լինել հայ, ըստ Սերժ Սարգսյանի, նշանակում է լինել հայության մասնիկ:
Եթե նախագահին տրվեր մեկ ցանկության հնարավորություն, որը կարող է իրականություն դառնալ, պարզվում է՝ Սարգսյանը կցանկանար, որ այլեւս երբեք Հայաստանը պատերազմի մասնակից չդառնար:
Սերժ Սարգսյանը կցանկանար սեղան նստել մարշալ Բաղրամյանի հետ:
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը չի տիրապետում այն բոլոր հարցերին, որոնք ապագա նախագահը պարտադիր պետք է լուծի. սա համարում է իր ամենամեծ թուլությունը:
Իր ամենամեծ ձեռքբերումը Սարգյանը սեփական թիմը համախմբելու կարողությունն է համարում:
Սարգսյանը դժվարացավ ասել, թե ինչ կփոխեր իր մեջ:
Իսկ եթե հանդիպի Աստծուն, ոչինչ չի ասի, կլռի եւ կխոնարհվի: