|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը, ով երեկ հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ, բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` արտիստին մոտ կանգնած աղբյուրին հղումով:
«Մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել համերգը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ` ոչ մի սարսափելի բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- հավելել է աղբյուրը: