կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 13:50
Հասարակություն

Հայր և որդի` գողության հեղինակ

Հայր և որդի` գողության հեղինակ
Ապրիլի 13-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 1951 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և նրա որդին` 1978 թ. ծնված Նշան Կ.-ն, 2013 թ. ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ, դուռը կոտրելով, Արզնի գյուղի մի ամառանոցի նկուղից գողացել են տարբեր տեսակի շինարարական ապրանքներ` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս: Խաչիկ և Նշած Կ.-երը բերման են ենթարկվել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: