Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 18-ին` ժամը 09:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել են ավտոքարշակին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 07»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային մասով բախվել «Ուրալ»-ին, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում: Դրանով զինվորների էին տեղափոխվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։